Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Քիչ մնաց, սրանք էլ դիմանալու ուժ չունեն». Աշոտ Ասատրյան

«Քիչ մնաց, սրանք էլ դիմանալու ուժ չունեն». Աշոտ Ասատրյան
537
Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ., 07:50

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական, ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չորս տարի շարունակ նախապատրաստած Յաշմա հատուկ ջոկատայինները բնաջնջվեցին, Ադրբեջանի 706-րդ մոտոհրաձգային բրիգադը ու դրանց օգնության հասած թիկունքային ևս 2 ռազմական բրիգադներ խոցվեցին ու կորուստներով հետ շպրտվեցին, հազարավոր զոհեր, տեխնիկայի կորուստ ու կրած պարտություն, միակ ձեռքբերումը անիմաստ ու բեմադրված տեսանյութերը մնացին։
Մեր աչքի առաջ կերտվում է պատմություն, թե ինչպես մեկ ազգը կարող է պայքարել այսքան խառը ուժերի դեմ՝ ահաբեկիչների, թուրքական բանակի ներկայացուցիչներ, ադրբեջանցի մսացու զորքերի, խելքից դուրս քանակի տեխնիկաների։
Այսքանից հետո մեկա հաղթում ենք, մեկա ձև չունեն, չեն կարալու ճեղքեն ու չեն կարողանալու դիմադրել, քանի որ արենդով վերցրած զորքերը զուտ ֆուտլյառ են, դրանք չեն կռվելու, պահը եկած վախտ հենց իրանց վարձողների վրա են հարձակվելու, քանի որ արդեն հարձակվում են։
Քիչ մնաց, սրանք էլ դիմանալու ուժ չունեն»։