Ադրբեջանը «սարքեց» ինքն իր գլխին. «Փաստ»
![]() 402 Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ., 08:10 «Արդեն ոչ միայն միջազգային մամուլում, այլև տարբեր պետությունների կողմից ամենաբարձր մակարդակով բարձրաձայնվում է այն մասին, որ Արցախում ընթացող պատերազմական գործողություններին թշնամու կողմից կռվում են վարձկաններ, որոնք բերվել են գլխավորապես Սիրիայից, Լիբիայից, Աֆղանստանից։ Թերթն իր նախորդ հրապարակումներում արդեն անդրադարձել էր վարձկանների՝ մեր տարածաշրջան թափանցելու ռիսկերի մասին, և ահա այս առնչությամբ նոր մանրամասներ են հրապարակ գալիս։ Ըստ տեղեկությունների, այս օրերին, պարզվում է, ահաբեկիչ-վարձկաններն արդեն զանգվածաբար թալան են իրականացնում ադրբեջանական բնակավայրերում, հիմնականում այն հատվածներում, որտեղից բնակչությունն արդեն իսկ տարհանված է կամ պարզապես փախել են իրենց բնակավայրերից՝ տեսնելով ադրբեջանական բանակի ձախողումները։ Հատկանշականն այն է, որ համատարած թալանն ուղեկցվում է մարդկանց տներն ավիրելով ու բավականին մեծ չափերի հասնող հրկիզումներով։ Ըստ էության, ահաբեկիչների համար միևնույնն է, թե որտեղ և ինչ են թալանում ու հրկիզում, նրանց համար կարևորը տվյալ փուլում այն գումարն է, որը նրանք պետք է ստանան «գործարքն» ավարտելուց հետո, ինչպես նաև այն ավարը, որը կտանեն իրենց հետ հենց իրենց վճարող երկրի բնակավայրերը թալանելով։ Թեպետ, ինչպես արդեն քանիցս նշվել է, վարձկաններն ի վերջո հազիվ թե ողջ վերադառնան, քանզի կա՛մ կսպանվեն առաջնագծում, կա՛մ նրանց կվերացնեն հենց վարձողները՝ ջնջելով հետքերը: Ակնհայտ է, որ Ադրբեջանը «սարքեց» ինքն իր գլխին, քանի որ վարձկաններն արդեն իսկ դարձել են պատուհաս։ Թեպետ ավելի ճիշտ կլինի ասել՝ Թուրքիան «սարքեց» Ադրբեջանի գլխին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
