Նկուղներն անմխիթար վիճակում են, որտե՞ղ թաքնվել անհրաժեշտության դեպքում. «Ժողովուրդ»
![]() 328 Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ., 08:30 «Սեպտեմբերի 26-ից ղարաբաղաարդբեջանական սահմանին սկսված պատերազմից և Հայաստանի Կոտայքի մարզում անօդաչու թռչող սարքի խոցումից հետո բոլորը կրկին հիշեցին Երևանում շենքերի նկուղների ոչ բարենպաստ լինելը։ Բանն այն է, որ օդային տագնապի դեպքում խորհուրդ է տրվում թաքնվել ռազմաապաստարաններում, թաքստոցներում, շենքերի նկուղներում, սակայն հատկապես վերջիններս չեն գտնվում պատշաճ վիչակում։ Ընդ որում, այդ հարցն ակտուալ էր դարձել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, աօա բաւ 2018-ին, երբ Հայաստանում անցկացվում էին «Շանթ 2018» զորավարժությունները, և խնդիր էր դրված նաև մաքրել շենքերի նկուղները։ Սակայն այսօր պատերազմից չորս և զորավարժություններից երկու տարի անց ականատես ենք լինում, որ շենքերի նկուղները հիմնականում քանդված են, գտնվում են անմխիթար վիճակում կամ էլ, առհասարակ չկան, վերածվել են որևէ ընկերության պահեստի։ Եվ ստացվում է՝ պատերազմական իրավիճակում եթե անհրաժեշտ լինի պատսպարվել, պարզվելու է, որ դրա համար համապատասխան վայր չկա։ Ավելին, վերջին օրերին շենքերի մուտքերում տեսնում ենք փակցված պաստառներ, թե օդային տագնապի պարագայում որտեղ պետք է թաքնվել։ Սակայն արդյոք ունե՞նք այդքան ապաստարաններ, և, որ գլխավորն է, ի՞նչ վիճակում են գտնվում շենքերի նկուղները, ինչո՞ւ դրանք չեն մաքրվում։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Երևանի քաղաքապետարան և նշել, որ քաղաքացիներն ահազանգում են՝ իրենց շենքերի նկուղները լցված են կոյուղաջրերով, գարշահոտությամբ, առնետներով, աղբով»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
