Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Սա գոյամարտ է, և գոյությունը պահպանելու համար Արցախի անկախությունը պիտի ճանաչվի»․ Ա․ Քոչարյան

«Սա գոյամարտ է, և գոյությունը պահպանելու համար Արցախի անկախությունը պիտի ճանաչվի»․ Ա․ Քոչարյան
201
Հինգշաբթի, 08 հոկտեմբերի, 2020 թ., 11:25

«Սա գոյամարտ է, և գոյությունը պահպանելու համար Արցախի անկախությունը պիտի ճանաչվի և ճանաչման հետ մեկտեղ այն կունենա անվտանգության ավելի բարձր աստիճան»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին, թե ի՞նչ քայլեր են արվում Արցախի անկախությունը ճանաչելու ուղղությամբ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ հիմա պատերազմի մեջ ենք և պատերազմի անխուսափելի ելքը՝ հաղթանակը, կբացի Արցախի անկախությունը ճանաչելու դուռը։