Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Իրական տեղեկություններ Արցախի մասին». Նաիրի Հոխիկյան

«Իրական տեղեկություններ Արցախի մասին». Նաիրի Հոխիկյան
858
Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2020 թ., 04:00

Միջէթնիկ հակամարտութունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրական տեղեկություններ Արցախի մասին.
- Ստեփանակերտը և Շուշին հաճախ են ենթարկվում հրետանու և հրթիռների հարձակման, բայց Արցախի ոչ մի կենդանի քաղաք չի վերածվել ավերակների կույտի, ինչպես ներկայացնում են ոմանք։ Հայկական ՀՕՊ-ը հաջողությամբ պայքարում է թշնամու դեմ, թեպետ որոշ հարվածներ, ամեն դեպքում, հասնում են բնակավայրերին և վնասում խաղաղ բնակչությանը և ենթակառուցվածքներին։
- Հայկական բանակը բառացիորեն ջարդում է թշնամուն։ Դժվար է, ծանր է, կան խնդիրներ զենքով ու մարդաքանակով մի քանի անգամ շատ թշնամուն դիմակայելու առումով, բայց մերոնք դիմակայում են։ Վստահ ու հստակ են դիմակայում։
- Վերջին 2 օրերին հայկական բանակը նախանշել է թշնամու ծրագրերը և մարտավարական պլանները, ոչնչացրել թշնամական զորքի մեծ քանակի ասքերների։
Մանրամասները' պատերազմից հետո, իսկ հիմա' կեցցե հայոց հաղթական ու լեգենդար բանակը։ Աշխարհը ապշում է 2 պետության զինված ուժերի ու մեծ թվով ահաբեկիչների դեմ հայկական բանակի կռվից»։