«Իսկ ի՞նչ տարբերություն ԻԳԻԼ-ի և Էրդողանի Թուրանի միջև». Նարինե Դիլբարյան
![]() 467 Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 04:20 «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ ի՞նչ տարբերություն ԻԳԻԼ-ի կամ ԴԱԻՇ-ի և Էրդողանի Թուրանի միջև, ՆԱՏՕ-ն առաջինին թշնամի է հռչակել, պայքարում է նրանց դեմ, իսկ Թուրքիային ՆԱՏՕ-ում պահում-պահպանում են, նրանց ինքնաթիռներով և հրթիռներով Արցախ-Հայաստանն են ուզում ոչնչացնել: Թրամփի ԱՄՆ-ն էլ իր ընտրությամբ է մտահոգ, 2001 թ. սեպտեմբերի 11 տեսած պետությունն անտեսում է ահաբեկիչներին, որ արդեն երկու շաբաթ ավեր ու մահ են սփռում հայոց բնակավայրերում և հոգևոր մշակույթի կենտրոններում ու ողջ տարածքում: Ահաբեկիչների գործն ամենուր նույնն է, ուստի մեր հակաահաբեկչական պատերազմը չպիտի միայն մերը լինի, զրկե՛ք դրանց ձեր զենքերից, արգելե՛ք զենքի վաճառքը Թուրքիային և Ադրբեջանին, սառեցրե՛ք պատերազմի հանցագործ Ալիև-Փաշաևների կլանի դրամական միջոցները ձեր բանկերում: Հումանիտար աղետը պիտի կանխվի, ի՞նչ զիջումների մասին է խոսքը, երբ մարդկանց կյանքի ու գոյության իրավունքն է վտանգված....Հրադադար երաշխավորե՛ք և տեսե՛ք ազերիաթուրքական ահաբեկչության իրական դեմքը»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
