«Մենք վերադառնալու ենք Արցախ, մենք կառուցելու ենք, մենք ապրելու ենք, մենք ծնելու ենք». #VICE News

Ամերիկյան VICE News-ի թղթակիցը ռեպորտաժ է պատրաստել Արցախյան հակամարտության մասին։
«Մենք պետք է գնանք։ Մենք չենք վախենում և այժմ չենք մտածում մեր կյանքի մասին, մտածում ենք միայն մեր հայրենիքի մասին։ Բոլորն այստեղ պատրաստ են զոհվելու»,- ռեպորտաժի սկզբում ասում է կամավորական Աշոտ Իսրայելյանը։
«Այստեղ հայ պահեստազորայիններն են։ Նրանք ստիպված են կռվել ու պայքարել իրենց գոյատևման համար»,- մեկնաբանում է թղթակից Մեթյու Քասելը։
«Մենք գիտենք ինչպես կռվել և չենք վախենում։ Մենք խաղաղություն ենք ուզում ամբողջ աշխարհի համար, բայց եթե նրանք հարձակվել են մեր երկրի և ընտանիքի վրա, մենք կպաշտպանենք։ Մենք չենք սկսել այս պատերազմը։ Նրանք փորձում են կրկնել ցեղասպանությունը և այստեղ գտնվող յուրաքանչյուր ոք գնում է կռիվ, քանի որ այլընտրանք չկա»,- ասել է պահեստազորային Գոռ Արևշատյանը։
Այնուհետև նկարահանումները շարունակում են Ստեփանակերտում, որտեղ չեն դադարում հրթիռակոծումները:
«Ոʹչ լույս ունենք, ոʹչ գազ ունեք, ոʹչ ջուր ու հաց... Լավ կլնի»,- հարվածների հետևանքներն է ցույց տվել ու հուսադրել Ստեփանակերտի բնակիչ Արմոն։
Լոս Անջելեսից կամավոր բժիշկ Արմեն Հակոբյանի կարծիքով ամենաբարդը «ծնողներիդ, կնոջդ ու երեխաներիդ բացատրելն է, որ դու պետք է գնաս՝ պաշտպանելու այլ երեխաների»։
«Այստեղի մարդիկ խաղաղություն են ուզում։ Նրանք ուզում են ապրել իրենց տներում։ Մենք ստիպված ենք պայքարել գոյատևման իրավունքի համար։ Մենք այստեղ ենք մնալու»,-հայտարարել է ԼՂ ԱԳՆ տեղակալ Արմինե Ալեքսանյանը։
Ավերածություններից հետո խաղաղ բնակչության մեծ մասը ստիպված է եղել գնալ Հայաստան, որովհետև նույնիսկ ապաստարանում ապահով չէ։
«Գուցե մի քիչ ռոմանտիկ է հնչում, բայց ես վստահ եմ, որ եթե անգամ հող լինի այստեղ, մենք վերադառնալու ենք, մենք կառուցելու ենք, մենք ապրելու ենք, ծնելու ենք»- Երևան ուղևորվելուց առաջ հավաստիացրել է Ստեփանակերտի բնակչուհի Սոնա Համբարձումյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությանը
3317:30
«Հերթով ձեր տեղը գտնում եք ՀՀ ինքնիշխան պետության բանտախցերում», «դուք ինձ սպառնո՞ւմ էիք». իրավիճակը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
4617:24
«Ադրբեջանի «վերջին պահանջը» ձևավորվում է Հայաստանում»․ Վահե Հովհաննիսյան
4817:06
«TRIPP նախագծի իրականացման գործնական փուլ ենք մտնում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4217:00
«Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել»․ Տիգրան Աբրահամյան
5817:00
«Ի՞նչն է պատճառը, որ աշխատավարձերի բարձրացման նախագիծը հետաձգեցիք»․ հարց՝ Տիգրան Խաչատրյանին (տեսանյութ)
6316:48
«Դո՞ւք ինչ եք արել Ձեր իսկ գնահատմամբ ապօրինությունների դեմ»․ Անուշ Պողոսյան
6216:36
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4516:30