«Պետք է պնդեինք, որ հայտարարության մեջ լինեին հետևյալ հիշատակումները». Հայկ Գրիգորյան
![]() 616 Շաբաթ, 10 հոկտեմբերի, 2020 թ., 16:45 «Ազգային առաջընթաց» կուսակցության լրատվության ղեկավար Հայկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես մի բան չեմ հասկանում։ Հա, բնականաբար, չէինք կարող մերժել հանդիպում, քննարկում ու բանակցության հրավերը Մոսկվա։ Այո՛, մենք ուզում ենք խաղաղություն։ Բայց էդ անտեր հայտարարության մեջ անպայման պետք է պնդեինք, որ լիներ հիշատակում՝ 1. Թուրքիայի կողմից պատերազմին ուղղակի մասնակցության մասին, ու հստակ նշվեր, որ դա պետք է հետագայում բացառվի, ու դրա երաշխավորը Մինսկի խմբի համանախագահներն են, քանի որ դա չանելու դեպքում լոկալ կոնֆլիկտը դառնում է տարածաշրջանային։ 2. Հստակ նշվեր, որ ահաբեկիչների ու երրորդ պետության քաղաքացիներին ռազմի դաշտ բերելը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին ու անթույլատրելի է, ու դրա երաշխավորը պետք է լիներ Մինսկի խումբը։ 3. Պետք է հստակ նշվեր հետևյալը՝ քանի որ ամեն անգամ կողմերն իրար են մեղադրում կռիվն սկսելու մեջ, ապա այսուհետ այն կողմը, որը մերժի մոնիթորինգը, կամ որը սահմանին ×× քանակից ավել զորք է կուտակում, հատկապես հարձակողական, ապա համարվելու է ագրեսոր կողմ, ու հենց այդ պատճառով էլ շփման գծով պարտադրեինք տեղադրել հսկողական նկարող ձայնագրող սարքեր՝ Մինսկի խմբի հսկողության տակ։ 4. Անպայման նշվեր, որ հետագա ագրեսիայի դեպքում ագրեսորը պետք է փոխհատուցի պատճառված վնասը։ Նաև հստակ դատապարտվեր քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները թիրախավորելը, և արգելված կասեթային ռմբերի կիրառումը։ 5. Հստակ պահանջ դրվեր, ուսումնասիրելու կատարված ագրեսիայի պատասխանատուներին, առանց անուններ նշելու, բայց մենք էլ դե գիտենք, այս թվում՝ Թուրքիայի, Իսրայելի, Վրաստանի և Բելառուսի մասնակցությունը, ու վերահաստատվեր պահանջն առ այն, որ ակտիվ ռազմական իրավիճակի դեպքում կողմերից որևէ մեկին զինելն ունենալու է իրական հետևանք՝ Մինսկի խմբի համանախագահների կողմից։ Առանց նման հստակ սահմանումների ու պահանջների պատերազմը դադարեցնելը համարում եմ կատեգորիկ սխալ քայլ, որը փաստացի խրախուսելու է ագրեսոր երկրներին ու հող նախապատրաստի մոտ ապագայում նոր արկածախնդրության ու ագրեսիայի համար»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
