Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Չի լինի ոչ մի խաղաղություն, մինչև մենք հստակ հաղթանակ չարձանագրենք». Հայկ Մարտիրոսյան

«Չի լինի ոչ մի խաղաղություն, մինչև մենք հստակ հաղթանակ չարձանագրենք». Հայկ Մարտիրոսյան
258
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 03:20

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԱԳ նախարարը բացեիբաց հայտարարեց, որ իրենց նպատակը նորանոր տարածքներ գրավելն է և որ հրադադարը չի տևելու:
Այն, ինչ սպասելի էր:
Հիմա մնում է մենք համարժեք արձագանքենք և առաջ գնանք:
Չի լինի ոչ մի խաղաղություն, մինչև մենք հստակ հաղթանակ չարձանագրենք: Նոր զինադադարներ, նոր հրադադարներ կարող են այսուհետ լինել, բայց դրանք լինելու են երաշխիք՝ հետագա նոր պատերազմի/ների, որոնք մեզանից ավելի նոր տարածքներ և նոր զոհեր են խլելու: Այս հրադադարը թշնամին տապալեց: Այլևս ոչ մի հրադադար, ոչ մի զինադադար, ոչ մի բանակցություններ՝ մինչև հաղթանակ:
Իրենք մի նպատակ ունեն. խլել մեր երկիրը և ոչնչացնել մեզ: Մենք մի նպատակ պետք է ունենանք. ոչ միայն պաշտպանել մեր տունը, այլև՝ ազատագրել մեր տան մյուս հատվածները նույնպես, որպեսզի ապրենք, որպեսզի այլևս թույլ չտանք մեզ սպանել:
Մենք միայն մի ճանապարհ ունենք:
Միա՛յն առաջ:
Եվ՝ ամեն գնով:
Ամեն գնով»: