Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Թիկունքում ահավոր շատ է ապատեղեկատվությունը». Կարեն Հովհաննիսյան

«Թիկունքում ահավոր շատ է ապատեղեկատվությունը». Կարեն Հովհաննիսյան
409
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 05:10

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Կարևորի մասին:
Թիկունքում ահավոր շատա ապատեղեկատվությունը։ Ով գիշերը վատ է քնած լինում ու մղձավաջնային երազ տեսնում, առավոտյան դա որպես իրականություն է ներկայացնում։
Այո, պատերազմ է, իր ահասարսուռ հետևանքներով, մարդկային ճակատագրեր խեղելով, ավերածություններ պատճառելով, բայց թիկունքում միտումնավոր անկումային տրամադրություններ ստեղծողների վզից պետք է բռնես և տանես առաջնագիծ։
Ինչ հիմարություն ասես, որ չեն տարածում, չեմ ուզում դրանք թվարկել, քանի որ էջումս մշտական բնակություն հաստատած թշնամին կարող է այլ լույսի տակ տանել ու ներկայացնել գրածս։
Ռազմաճակատում տղերքը արիաբար պաշտպանում են հայրենի հողը, չեն մտածում զոհվելու մասին, մտածում են հողը պահելու, և ռազմական գործողությունները թշնամու դաշտում իրականացնելու մասին։ Թիկունքից գնում է անհրաժեշտ ամեն ինչը, հասկացաք նաև, թե էլ ինչը․․․ Լավ կլինի, որ թիկունքը նաև տրամադրություն փոխանցի առաջնագիծ։ Ի դեպ, Արցախի գյուղերում կովերին ժամանակին կթում ու կաթն էլ մշակում են»: