Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Օգնիʹր հակառակորդիդ սարսափել քեզանից, և նա վաղ թե ուշ ինքն իրեն կոչնչացնի». Տարոն Սիմոնյան

«Օգնիʹր հակառակորդիդ սարսափել քեզանից, և նա վաղ թե ուշ ինքն իրեն կոչնչացնի». Տարոն Սիմոնյան
414
Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 04:05

ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում մեզնից յուրաքանչյուրն էլ գիտի, որ մեզ շատ ծանոթ թուրքը երբեք էլ հրադադար չի պահել։
Եվ այս պահին Ստեփանակերտի շարունակվող հրետակոծությունը չի զարմացնում ոչ մեկիս, հատկապես՝ Արցախի բնակիչներին, ովքեր իրենց խիզախ իմաստությամբ, վեհ հոգով ու բաց աչքերով նայում են ապագային։
Եվ դա է, որ թուրքն ու նրա հավելված ադրբեջանցին չեն հասկանում ու այդ չիմացությունից ավելի են սարսափում։
Մի իմաստուն մարդ ժամանակին ասում էր. «օգնիր հակառակորդիդ սարսափել քեզանից, և նա վաղ թե ուշ ինքն իրեն կոչնչացնի»