«Մեզնից հայրենիք խլողները հենց մեր ներսում են․ գտե՛ք սրանց». Վարդ Սիմոնյան
![]() 314 Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 10:35 Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամբողջ երկիրը գործակալական ցանցով է պատված, մեզնից հայրենիք խլողները հենց մեր ներսում են․ գտեք սրանց, պատռեք սրանց դեմքերը, եթե ուզում եք՝ մեր որդիները ողջ մնան և հաղթանակ ու խաղաղություն բերեն ճակատից։ Իսկ սրանք այնքա՜ն տեսանելի են՝ ռսալեզ, մաֆիոզ կլանը և հեղափոխությունը ներսից լափող, անհայրենիք, անսեռ սորոսալեզները․․․․ վրա տվեք ինձ, ձեր հազարբերան մեդիաներով քշեք վրաս, հասել է ժամանակը սա ձեզ հասցեական ասելու։ Մեր այս մի մատ երկիրն իրավունք չունեինք նետել միջազգային օլիգարխների հակասությունների հորձանուտը, մեր արտաքին քաղաքականությունն իրավունք չունի լինել ռսամետ կամ արևմտամետ։ Ամեն անգամ, հենց էս տխմար ուղիղ գիծը քաշելու փորձ ենք արել՝ հատուցել ենք մեր որդիների արյամբ ու մեր հայրենիքի կորստով։ Եթե ուզում ես Աստված տեղը բերի քեզ, և քո աղոթքը հասնի Իրեն, դատապարտված ես լինել քեզ նման ու երբեք չլքել քո առաքելությունը։ Եվ Հայրը խաչը կմոտեցնի քեզ․․․ Հայրենիքը տանուլ տալու մեկ ձև կա միայն՝ մերձավորների ձեռքով, դավաճանական հետքով, մնացած բոլոր դեպքերում այն ինքնապաշտպանվում է, ինքնապաշտպանվում է ցանկացած ագրեսիայից․․․․ P. S. Պաշտոնական տեղեկատվությամբ մենք ԱԱԾ ունենք, չէ՞»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
