Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի ոչնչացման ռազմագործությունը. ԱՀ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է. «Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Ի. Ալիևի մերկապարանոց հայտարարությունը: ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները: ՊԲ ստորաբաժանումները միևնույն ժամանակ հաջողությամբ կասեցնում են հումանիտար հրադադարի ռեժիմին չհետևող ադրբեջանական զինուժի հարձակողական գործողությունների փորձերը: Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման և ոչնչացման ռազմագործությունը: Օպերատիվ իրադրությունը գտնվում է ՊԲ լիարժեք վերահսկողության ներքո: Մեր հայրենակիցներին հորդորում ենք հետևել բացառապես պաշտոնական լրահոսին»:

Վրաստանը բելառուս Լև Միխեևին արտաքսել է Հայաստան, որտեղ նա կալանավորվել է բելառուսական իշխանությունների պահանջով, ապա ազատ արձակվել
020:54
Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի
2120:42
«Վահրամ Սահակյանի գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին»․ Ռուբեն Մելիքյան
3020:18
Ռուսաստանը 250 կիլոգրամանոց ավիառումբով թիրախային հարված է հասցրել Սումիի դպրոցին
8019:54
Նարեկ Կարապետյանի բացակայելու արգելքը վերացվել է, 1 մլրդ դրամի չափով գրավը մնացել է անփոփոխ
5518:42
Ռուբեն Մելիքյանը կստանձնի Վահրամ Սահակյանի պաշտպանությունը
7417:54
Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը
8216:30
«Ոչինչ չի՛ ներվելու, չի՛ մոռացվելու»․ Գառնիկ Դանիելյան
7216:24