«Հերոս հայորդու պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից». Արայիկ Հարությունյան
![]() 368 Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 10:55 ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսպանիայում հաստատված և գործարար կյանքում շոշափելի հաջողությունների հասած Արմեն Կնյազյանի մասին մի անգամ արդեն խոսելու առիթ եմ ունեցել (https://u.to/BxnjGQ): Ամիսներ առաջ էինք հանդիպել, զրուցել, ծրագրեր նախանշել: Իսկ պատերազմից օրեր առաջ Հայրենիքում էր. Արցախն այլևս սպասում էր նրա ստեղծարար ջանքերին ու ներդրումներին... Արմենի հետ ծանոթացել էի 2016-ի քառօրյա պատերազմի օրերին: Ժպիտով պատմում էր, որ պայքարի լուրն առել է կնոջ ծննդյան օրը և, շնորհավորելու փոխարեն, ինքնաթիռի տոմս գնել՝ շտապելով պաշտպանել հող հայրենին: Արմենն այս անգամ էլ նույն կերպ վարվեց. Արցախից վերադառնալուց ժամեր անց նա կրկին հայրենի հողում էր՝ իր բաժին Հայրենիքը պաշտպանելու նպատակով: Հերոս հայորդու անմնացորդ պայքարը, ցավոք, ընդհատվեց թշնամու դավադիր գնդակից... Արմե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու քո պայքարով, Հայրենիքն իրավամբ սիրելու քո օրինակով խորհրդանիշ դարձար: Դու հայի այն տեսակն ես, որ մինչև վերջ արմատներին հավատարիմ մնաց, չկտրվեց, չչորացավ, հավերժացավ... Հայրենիքն իր քաջազուն զավակների սխրանքը գնահատել գիտի: Արմեն Արտավազդի Կնյազյանը պարգևատրվում է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմամբ: Հոգիդ լույսերի մեջ լինի, ընկե՛ր: Կիսում եմ ընտանիքիդ ու հարազատներիդ կորստի ցավը»: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
