«Եթե միացումն անվտանգության խնդիրներ է առաջացնելու, դեմ չենք լինի Արցախի անկախության ճանաչմանը»․ Սուրեն Սահակյան
![]() 344 Երկուշաբթի, 12 հոկտեմբերի, 2020 թ., 16:05 «Եթե այս պահին անվտանգության խնդիր կա դրված սեղանին, մենք, իհարկե, ավելի շատ միացման կողմնակից ենք, 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը կյանքի կոչելու դիրքորոշում ունենք, բայց այս պահին եթե դա անվտանգության խնդիրներ է առաջացնելու, մենք դեմ չենք լինի նաև Արցախի անկախության ճանաչմանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։ Հարցին, թե վարչապետի հետ հանդիպման ժամանակ Արցախի անկախության հարցով միասնական որոշում եղա՞վ, Սուրեն Սահակյանը պատասխանեց, որ այդ հարցը չի քննարկվել։ «Քննարկվեց տարբեր կողմերի դիրքորոշումը, բայց այս հանդիպումը վերջնական քննարկելու ֆորմատով չէր։ Հանդիպման նպատակը եղել է, որ կուսակցությունները դիրքորոշումներ հայտնեին և լսեին մյուսների պատկերացումները»,- հավելեց նա։ Հարցին, թե քննարկվե՞լ է՝ որ կետից են սկսվելու բանակցությունները, Սահակյանը պատասխանեց. «Ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում, և կետը, որից պիտի սկսվեն բանակցությունները, մարտի դաշտում է որոշվելու»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
