Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Բացառապես մեր միասնության շնորհիվ կարող ենք ջախջախել թշնամուն». ռազմագետ

«Բացառապես մեր միասնության շնորհիվ կարող ենք ջախջախել թշնամուն». ռազմագետ
289
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 01:05

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այն, որ մեր դեմ կռվում են ահաբեկիչներ, արդեն ապացուցված է, այն որ Թուրքիան ևս ընդգրկված է այս պատերազմում, դա արդեն չի թաքցնում Թուրքիան, բայց շեշտը միայն սրա վրա դնենք և սպասենք միջազգային հանրության արձագանքով զսպման գործընթացի, միամտություն կլինի։
Բացառապես մեր միասնության, մեր համերաշխության շնորհիվ կարող ենք ջախջախիչ և կործանիչ հարվածներ հասցնել թշնամուն։ Քաղաքական դաշտում այսօր մանևրողներն ազգի դավաճան են, այս օրերին քաղաքական սրացումներ հրահրողներն ավելի դավաճան են, այսօր քան երբևէ մեզ հարկավոր է միասնություն, և որ ամեն մեկն իր անձնական կապերն օգտագործի՝ ազդելու կոնկրետ երկրների վրա․․․ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ»: