Ովքե՞ր են հայտնվում Ադրբեջանի «սև ցուցակում». «Հրապարակ»
![]() 389 Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 08:50 «Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ քաղաքացի, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի՝ WarGonzo նախագծը ստեղծողի դեմ, որն այս օրերին մեր և միջազգային լրատվության համար արժեքավոր տեղեկատվություն է ապահովում։ Լրագրողին մեղադրում են այն բանում, որ նա Լեռնային Ղարաբաղ է մուտք գործել Հայաստանից։ Մարդիկ, ովքեր հայտնվում են Արցախում՝ առանց պաշտոնական Բաքվի թույլտվության, ավտոմատ կերպով համարվում են անցանկալի անձ և ներառվում Ադրբեջանի սև ցուցակում։ Նրանց սպառնում է քրեական պատասխանատվություն։ Պեգովին մեղադրել են ահաբեկչության, պետության դեմ պայքարի հանրային կոչեր անելու և Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով խախտելու համար։ Ադրբեջանը պաշտոնական գրություն է ուղարկել Ռուսաստանի համապատասխան կառույցներին՝ իր քաղաքացու դեմ քրեական հետապնդում սկսելու մասին»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
