«Արաբ վարձկաններին ասել են, որ իրենց գործն Ադրբեջանում լինելու է ռազմավարական օբյեկտների ու սահմանների պաշտպանությունը»․ արաբագետ
![]() 422 Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 16:05 Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արաբ վարձկանների հետ կապված արաբ օգտատերերի մոտ հանդիպում ենք հետևյալ բովանդակության գրառումներ, որոնք փաստում են, որ՝ 1. Հիմնականում Սիրիայի Իդլիբ, Հալեպ նահանգներից են հավաքել վարձկաններին: 2. Էս վարձկաններն աղքատ ընտանիքներից են եղել, իրենց ամսական վարձատրությունը Սիրիայում կռվելու համար եղել է 200 թուրքական լիրա (նույնիսկ ասում են, որ վերջին ամիսներին Թուրքիան դա էլ չի վճարել, որ ստիպված սիրիացիները դուրս գան Սիրիայից ու տեղափոխվեն Լիբիա ու Ադրբեջան՝ ավելի բարձր աշխատավարձով): 3. Ադրբեջանում խոստացել են 1500 դոլար ամսական աշխատավարձ, որը չեն տվել, կամ մի փոքր մասն են տվել: 4. Թուրքերն իրենց հովանու տակ գործող կառույցների միջոցով (ՍԱԲ, ալ-Համզա և այլն) հավաքել են էս վարձկաններին ու ասել, որ վերջիններիս գործն Ադրբեջանում լինելու է թուրքական (ադրբեջանական) ռազմավարական օբյեկտների ու սահմանների պաշտպանությունը (հիշում ենք, որ նրանց հենց սահմանապահ զորքերի հանդերձանք են բաժանել Ադրբեջանում): 5. Ադրբեջանում սիրիացի վարձկաններն ունեն մեծ քանակի սպանվածներ, որոնց դեպի թուրքական Քիլիս քաղաք, այնուհետև դեպի Սիրիա են տեղափոխել գաղտնի, գիշերով՝ հոկտեմբերի 3-ին ու երեկ գիշերը և թույլ չեն տվել նկարահանել: 6. Նկարահանելու արգելք եղել է նաև Ադրբեջան տեղափոխված ու արդեն մեր ուժերի դեմ կռվող զինյալների համար, որի համար նույնիսկ մեկին դատել են (ենթադրում եմ, որ միայն թույլ են տվել նկարահանել ռազմական գործողությունը, որպեսզի ադրբեջանցիները ունենան ապացույց): Շարունակելի...»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
