«Էական հաջողություններ չունենալով՝ Ադրբեջանը հասարակությանը պետք է կերակրեր նման տեղեկատվություններով». Ա. Հովհաննիսյան
![]() 651 Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ., 22:45 «Հակառակորդը որևէ էական առաջխաղացում չունի, չնայած նրան, որ վերջին մի քանի օրերի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ն որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ հետախուզադիվերսիոն գործողություններով մերձռազմաճակատային տարբեր բնակավայրերում արագ ներթափանցումներ և տեղեկատվական ակցիաներ իրականացնել՝ դրոշներ պարզել տարբեր շենքերի վրա, ապա նկարվել, որպեսզի հոգեբանական ազդեցություն թողնի՝ առաջին հերթին իրենց հասարակության վրա, հետո՝ մեր հասարակության»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Երկարաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, կոտրելով զինված ուժերի մեծ ներուժը, հարձակողական գործողություննեի ընթացքում էական հաջողություններ չունենալով, Ադրբեջանը հասարակությանը պետք է կերակրեր նման տեղեկատվություններով»,- պարզաբանել է նա՝ հավելելով, որ 14-15 օրվա ընթացքում մեկ գնդի առաջիկա խնդրի ծավալով առաջխաղացում ապահոված ադրբեջանական 3-4 բանակային կորպուսները մեծ հաշվով մեծ գովելու բան չունեն: «Ուստի ոչինչ չի մնում, քան այն, որ դիվերսիոն խմբերն արագ ներթափանցումներ կատարեն տարբեր բնակավայրեր, նկարվեն տարբեր շինությունների մոտ և ներկայացնեն այս կան այն գյուղի քաղաքապետարան կամ գյուղապետարան»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
