«Մենք 1920-ի սխալը թույլ տալու իրավունք չունենք». Նորայր Նորիկյան
![]() 385 Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 03:00 Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ է, որ Մոսկվայում ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունը սկզբից ևեթ մնաց թղթի վրա: Ավելի՛ն, հյուսիսային ուղղությամբ ընթացել են շատ ծանր մարտեր, այս պատերազմի թերևս ամենածանր մարտերից մեկը: Ռազմաքաղաքական առումով սա շատ կարևոր հանգամանք է: Սրանով Թուրքիան և Ադրբեջանն ուղղակի հասկացնում են, որ այս հարցում Ռուսաստանի ձեռնարկած քայլերը չեն կարող տալ տեսանելի արդյունք, որ խաղի կանոններն իրենք են թելադրում՝ ենթագիտակացական մակարդակում մեզանում փորձելով հասնել այն մտայնության հաստատմանը, որ Ռուսաստանի դերն այլևս որոշիչ չէ: Եթե պարզ ասեմ՝ մենք որևէ կերպ չպետք է տրվենք այս գայթակղությանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ: Անհրաժեշտ է իրավիճակը վերլուծել առավել սթափ ու հավասարակշռված՝ համոզմամբ, որ Ռուսաստանն իր հերթին հաշվում է տեղի ունեցողը և գիտակցում իր ռազմավարական շահերի կարևորությունը տարածաշրջանում: Իհարկե՛, մենք իրավունք չունենք հերթական անգամ դառնալ մանրադրամ աշխարհաքաղաքական խաղերի հորձանուտում, բայց աներկբա է, որ ստեղծված իրավիճակը պարտադրում է ինտենսիվ խոհրդակցություններ նույն Ռուսաստանի հետ՝ փորձելով հասնել իրավիճակի շեշտակի փոփոխությանը՝ ռազմաքաղաքական իրավիճակը հօգուտ հայկական կողմի շրջելու համար: Գիտակցենք պահի լրջությունը. մենք 1920թ. սխալը թույլ տալու իրավունք չունենք... Փա՛ռք Հայոց բանակին ու հայկական բանակի զինվորներին...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
