Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Մենք համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշման հետ»․ Լավրով

«Մենք համաձայն չենք Թուրքիայի դիրքորոշման հետ»․ Լավրով
648
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 13:15

Ռուսաստանը համաձայն չէ Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման հետ։ Նա այդ տարածաշրջանում ունի իր շահերը և ուզում է դրանք առաջ տանել։ Այս մասին ռուս լրագրողների հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել Է Թուրքիան և որը մի քանի անգամ արտահայտել է Ալիևը։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. հայտարարությունն այն մասին, որ կա և թույլատրելի է հակամարտության ռազմական լուծումը՝ մենք չենք կարող համաձայնել»,- հայտարարել է Լավրովը։
Ցավոք, Թուրքիան կարողացավ նման տեսակետը կիսել և հաստատեց, որ կաջակցի ցանկացած գործողության, որը կձեռնարկի Ադրբեջանը՝ ներառյալ ռազմական, հավելել է ԱԳ նախարարը: