Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Արցախցիների ընտանիքում օրերս 7-րդ երեխան է ծնվել». Վ. Պողոսյան

«Արցախցիների ընտանիքում օրերս 7-րդ երեխան է ծնվել». Վ. Պողոսյան
477
Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 21:35

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերի մարդկային պատմություններից.
Միրզոյանների ընտանիքում օրերս 7-րդ երեխան է ծնվել։ Մայրը հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հասցրել է մի քանի անհրաժեշտ իր վերցնել ընդամենը, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ որդին՝ 10-ամյա Սերգեյը (Արցախում շախմատի երկակի չեմպիոն) իր հետ տարել է բոլոր դասագրքերը: Սերգեյի ցանկությամբ էլ նորածին եղբորը ի պատիվ ԱՀ նախագահի (երեխան այդպես է հիմնավորել) անվանակոչել են Արայիկ։
Առողջություն և խաղաղ երկինք մեր բոլոր երեխաններին»: