Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի փոխնախագահին ներկայացրել է հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը
![]() 459 Չորեքշաբթի, 14 հոկտեմբերի, 2020 թ., 22:55 Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Տարեկան հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի մասով փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը: Փոխվարչապետն անդրադարձել է Արցախի խաղաղ բնակչության դեմ ուղղված Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ նշելով, որ սեպտեմբերի 27-ից սկսած հարվածներ են հասցվում Արցախի քաղաքներին և բնակավայրերին, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտին: Ընդգծելով, որ Համաշխարհային բանկը եղել և մնում է Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը՝ փոխվարչապետը կարևորել է ՀԲ՝ Երկրի գործընկերության շրջանակի հիմնական ուղղությունները, ներառյալ տնտեսական մրցունակության բարձրացումն ու արտահանման խթանումը, մարդկային կապիտալի զարգացումը և շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարումը: Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու հետագա համագործակցության շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև երկրում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն ուղղված կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանը: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
