Որքան էլ կոտորվում են, միևնույն է, տարածաշրջանի համար մեծ վտանգ են ներկայացնում ահաբեկիչները. «Փաստ»
![]() 289 Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 08:00 «Թե՛ միջազգային լրատվամիջոցներում, թե՛ տարբեր ուժային կենտրոններից գնալով հաճախակի են հնչում հաստատումներ և փաստեր, որ Թուրքիան Արցախի դեմ պատերազմելու համար Ադրբեջան է ուղարկել մեծ քանակությամբ վարձկան-ահաբեկիչներ։ Տարածաշրջանում ահաբեկչական խմբերի առկայությունը սկսել է մտահոգել տարբեր պետությունների։ Ակնհայտ է, որ հայ ժողովուրդը ներկայումս դարձել է ահաբեկչության դեմ պայքարի առաջամարտիկ: Միևնույն ժամանակ, անընդհատ տեղեկություններ են շրջանառվում ահաբեկիչների բավական մեծ քանակով սպանվելու մասին: Մյուս կողմից, տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ սիրիացի վարձկաններն այս օրերին արդեն հրաժարվում են մեկնել Ադրբեջան, քանի որ այնտեղ գտնվող նրանց «գաղափարակից եղբայրները» տեղեկություններ են փոխանցել, որ Ադրբեջան բերված ահաբեկիչները կա՛մ ոչնչացված են, կա՛մ այնպիսի վիճակում են, որ որևէ գործողության այլևս պիտանի չեն և ոչնչացվածի «հաշիվ» են։ Այդուամենայնիվ, Թուրքիան շարունակում է ջանքերը՝ ահաբեկչական այլ խմբեր տեղափոխելու համար, ինչը նշանակում է, որ, բացի ահաբեկչական խմբերի մնացորդներից, նորանոր վարձկաններ են տարածվում տարածաշրջանում՝ վտանգ ներկայացնելով ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև տարածաշրջանի այլ երկրների համար: Ի դեպ, ռուսական լրատվամիջոցները երեկ հայտնեցին, որ ահաբեկիչների հետ կնքում են կես տարվա պայմանագիր»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
31900:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
428Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
995Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
458Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1246Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1164Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
997Երեկ, 14:24
