«Թեկուզ մեկ միավոր դեղորայքի գնման հրապարակումը կարող է վնասել մեր հավաքական նպատակին». Հայկակ Արշամյան
![]() 426 Հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2020 թ., 15:00 «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան ր էջում գրել է. «Հիմնադրամի հարգելի՛ նվիրատուներ, այս օրերին տարբեր հարթակներում հանդիպում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք են մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հավաքագրված գումարների ծախսերի հաշվետվողականության վերաբերյալ գրառումներ։ Դրամական ԲՈԼՈՐ միջոցների օգտագործումը համաձայնեցվում է ՀՀ և ԱՀ կառավարությունների հետ՝ ըստ հումանիտար կարիքների առաջնահերթությունների։ Ռազմական դրությամբ պայմանավորված՝ թեկուզ մեկ միավոր դեղորայքի գնման հրապարակումը կարող է վնասել մեր հավաքական նպատակին։ Վստահեցնում եմ, որ Հիմնադրամի ծախսերի հետ կապված ողջ հաշվետվությունը կհանրայնացվի խաղաղության հաստատումից հետո, ինչպես նաև կհրապարակվի Հիմնադրամի 2020 տարեկան հաշվետվությունում։ Շնորհակալություն վստահության և համագործակցության համար։ www.himnadram.org PayPal: recipient [email protected]»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
