«Ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր». պարզաբանում է Բաբկեն Թունյանը

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ են հարցնում, թե ինչո՞ւ է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր, 6 ամսով։
Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։
Սիրելի բարեկամներ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով:
Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝
բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ❗️ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ❗️միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։
Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ ❗️ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ 6 ամսվա ընթացքում։
❗️Մի կարևոր լրացում։ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՄԵԶ ՉԻ ԽԱՆԳԱՐՈՒՄ 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ»։

ԱՄՆ-ն 60-օրյա լիցենզիա է տրամադրել իրանական նավթի առևտրի համար
4919:09
«Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից». Զախարովա
7618:23
Ուժը կորցրած է ճանաչվել «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան կազմակերպման լիցենզիան (լուսանկար)
6017:00
«Նիկոլ Փաշինյանը կարող է ապացուցել, որ իր խոսքերը սուտ չեն»․ Ոսկան Սարգսյան
5916:30
«Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը»․ Վարուժան Գեղամյան
6812:30
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
187Երեկ, 12:17
«ԵՄ-ի հետ Համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ճիշտ ժամանակն է»․ Արամ Սարգսյան
14920.06.2026, 19:30
«Որքան է ՀՀ հարկատուն վճարել եվրոպացիների՝ Նիկոլ Փաշինյանին աջակցող հակառուսական շոուի համար»․ Վահե Սարգսյան
16220.06.2026, 03:06