«Պատրաստ եմ Մոսկվայում բանակցել Ալիևի հետ, իսկ եթե Ալիևը բանակցություններից հրաժարվի, պատրաստ ենք գնալ մինչև վերջ». Փաշինյան
![]() 1521 Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 19:00 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա՝ հանդիպելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս մասին նա հայտարարել է ռուսական ТАСС-ին տված հարցազրուցում: Ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված: -Վերջին 26 տարում աշխարհն այդպես էլ չհասկացավ, գոնե ընդհանուր բնորոշմամբ ի՞նչ տեսք պետք է ունենա Ադրբեջանի ու Հայաստանի միջև վերջնական պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղի ապագայի հարցում: Ինչպե՞ս եք դուք տեսնում այդ ապագան: Դուք պատրա՞ստ եք գնալ զիջումների հանուն խաղաղության: -Իհարկե, մենք պատրաստ ենք փոխզիջումների, մենք դա միշտ ասել ենք: Մեզ համար մեկնարկային կետը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Եթե Ադրբեջանը համաձայնվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, ապա կարելի է ասել, որ կան փոխզիջման նախադրյալներ: -Պատրա՞ստ եք անձամբ մեկնել Մոսկվա ու ՌԴ միջնորդությամբ հանդիպել Ադրբեջանի ձեր գործընկերոջ հետ: -Ես արդեն ասել եմ, որ մենք միշտ հակված ենք եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ցավոք, այդ Ադրբեջանն է, որ համաձայն չէ այս տեսակետին: Ես պատրաստ եմ բոլոր անհրաժեշտ ջանքերը ներդնել, որ հասնենք խաղաղ կարգավորման: Այդ թվում՝ գնալ, հանդիպել, խոսել: Բայց բոլորս էլ պետք է հասկանանք, որ վերջնական որոշումը պետք է հիմնվի փոխզիջումների վրա, այլ ոչ թե մեկ կամ մյուս կողմի կապիտուլյացիայի: Եվ, իմիջիայլոց, եթե մյուս կողմը պատրաստակամություն չի հայտնում, մենք պատրաստ ենք գնալ մինչև վերջ մեր ազգի իրավունքների համար, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների իրավունքների համար: Կարծում եմ, որ սա Հայաստանի կառավարության դիրքորոշումն է, Հայաստանի ժողովրդի ու հայոց սփյուռքի դիրքորոշումն է: Կարծում եմ, որ սա ազնիվ ու կառուցողական դիրքորոշում է: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
