Թուրք հնագետը ծաղրում է Ալիևին ու Թուրքիային
![]() 750 Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 22:20 Թուրք հնագետ Քորայ Փեհլիվանօղլուն, որը Twitter-ում ակտիվ լուսաբանում և վերլուծական ու պատմական փաստեր է հրապարակում Արցախյան հիմնախնդրի և վերջին զարգացումների վերաբերյալ, իր էջում ծաղրանկար է հրապարակել, գրում է Ermenihaber-ը։ Այնտեղ պատկերված է Հայաստանի և Արցախի քարտեզը, որում ներառված են նաև Շահումյանի շրջանը, Մարտակերտի ու Մարտունու շրջանների որոշ մասերը, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նստած գրքերի վրա, և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով պատված, արյունով հոսող նավթի պահամանի վրա։ Հասկանալով, որ դա առաջացնելու է թուրք-ադրբեջանցի օգտատերերի զայրույթն ու քննադատությունները, հնագետը գրել է. «Շատ բարկացաք գրառման համար, սակայն հայերն իրականում այնպիսի բնագավառներում, ինչպիսիք գիտությունն ու արվեստն են, աշխարհի մասշտաբով շատ ազդեցիկ են։ Դա էլ, կամա թե ակամա, հայերին մշակութային հեգեմոնիայի հնարավարություն է տալիս: Գիտեմ, որ դա ցավ է պատճառում, բայց իրականությունը դա է»։ Փեհլիվանօղլուն նաև հայտնել է, որ շուտով շարք է պատրաստելու հայերի մասին, թե ինչ նպաստ են ունեցել աշխարհի համար: Նա համոզված է, որ դրանից հետո հայերին «նսեմացնող» թուրք ու ադրբեջանցի օգտատերերը «կուլ կտան իրենց փոքրիկ լեզուն»:
|

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
