Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև
![]() 326 Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2020 թ., 23:30 Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Ամինդեոյի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանի ժողովրդին աջակցող բանաձև։ «Սույն բանաձևով Ամինդեոյի քաղաքային խորհուրդն իր աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին ս.թ. սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) դեմ սանձազերծված հարձակման նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը դիմել են Լեռնային Ղարաբաղի / Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակման՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ներառյալ Ստեփանակերտ քաղաքի դպրոցները: Այդ լայնամասշտաբ հարձակումն իրենք իրականացրել են հրթիռներով, անօդաչու թռչող սարքերով և ուղղաթիռներով: Հարձակման հետևանքով կան զոհեր խաղաղ բնակչության շարքերում: Խոսքը իրավիճակի չափազանց մտահոգիչ էսկալացիայի մասին է, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ ողջ տարածաշրջանի, ներառյալ ԵՄ-ի համար: Այս անգամ ադրբեջանական բանակի հարձակումները հատում են սահմանային գծերն ու այժմ թիրախավորում են բնակելի քաղաքներն ու գյուղերը, դպրոցներն ու խաղաղ բնակչությանը: Հունաստանի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ունի երկու կարևոր տեսանկյուն:Առաջինը վերաբերում է բուն պատերազմին մի տարածքում, որը տառապում է 20-րդ դարի սկզբից և խաղաղ ճանապարհով ճգնաժամի վերջնական երկարատև լուծմանը: Երկրորդ տեսանկյունը վերաբերում է Թուրքիայի ներգրավմանն ու տարածաշրջանային, իմպերիալիստական և հեգեմոն տերություն դառնալու նրա ջանքերին: Այն ժամանակ, երբ շարունակաբար խոսվում է հակամարտության և ռազմական գործողությունների դադարեցման նախաձեռնությունների մասին, Թուրքիան նախընտրում է ակտիվ ռազմական գործողություններ: Փոխարենը ներողություն խնդրի հայ ժողովրդի նկատմամբ իրագործված Ցեղասպանության համար, այսօր նույնպես Թուրքիան կրկնում է հայերի դեմ իրագործած իր հանցավոր գործողությունները: Թուրքիան անտարբեր է մարդկային կորուստների նկատմամբ և մարդասպան հարձակումներ է իրականացնում խաղաղ բնակիչների նկատմամբ: Միջազգային հանրությունը, բացի խաղաղ ցանկություններից, պետք է գործնական քայլեր ձեռնարկի ապաէսկալացիայի, երկխոսության վերսկսման և Թուրքիային մեկուսացնելու ուղղությամբ: Ամինդեոյի Քաղաքային Խորհուրդը. դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, դատապարտում է հայերի նկատմամբ Թուրքիայի մարդասպան վարքագիծը, կողմ է մշտական լուծմանը, որը հարգում է երկրների տարածքային ինքնիշխանությունն ու տարածաշրջանի ժողովուրդների ազգային ինքնությունը, Լեռնային Ղարաբաղի անկախության և Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման արդար պայքարում կանգնած է հայ ժողովրդի կողքին»,- ասված է հայտարարությունում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
