«Ադրբեջանի բանակը կազմալուծված է». Կարեն Հովհաննիսյան
![]() 449 Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 14:10 Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի բանակը կազմալուծված է, ավելի ճիշտ թուրքադրբեջանաահաբեկչական բանակի հետևակը կազմալուծված է։ Բաքվից բերված 4-րդ կորպուսը, որն արդեն մոտ յոթ օր է ինչ ծեծ է ուտում, ամբողջությամբ կազմալուծվել է։ Իրադարձությունների, փաստերի համադրումով հասկանալի է դառնում, թե ինչ մասշտաբների մարդկային կորուստ ունի այս ահաբեկչական տանդեմը։ Պատերազմի սկզբի օրերին, եթե հետևակի դիվերսիոն հարձակումներում ներգրավված էին 100-150 հոգի, ովքեր նաև ունեին գրեթե ժամանակակից զինվորական հանդերձանք, տեսքներից երևում էր, որ անցել են որոշակի պարապմունք և որոշակի պատրաստվածություն ունեն, ապա այսօր բոլորովին այլ պատկեր է։ 10-15 հոգանոց, ահաբեկիչներին հատուկ հանդերձանքով (կիսատ-պռատ զինվորական հագուստ, գործողությունների ոչ ներդաշնակցություն և այլն), փաստում են, որ այն պատրաստվածներն այլևս ոչնչացված են և նոր, առանց պատրաստություն անցած, ինչ-որ խմբեր են ներգրավել։ Ենթադրում եմ, որ դրանք արդեն Բաքվի բուծած ահաբեկիչներն են։ ԱԹՍ-ների առավելությունն օգտագործել միայն մարդ սպանելու համար, որպեսզի հետևակը հաջողություն գրանցի, խոսում է այն մասին, որ թուրք հրահանգիչների և հրամանատարների այդ աջակցությունը չի ազդում մսաղած դարձած հետևակի մարտունակության վրա»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
