«Այդ կրակոցները դեռևս ագրեսիա չեն». Շավարշ Քոչարյանը՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին
![]() 474 Երեքշաբթի, 20 հոկտեմբերի, 2020 թ., 16:25 «Եկեք արձանագրենք, որ մենք հիմա փաստացի գտնվում ենք պատերազմի մեջ: Եվ միջազգային հանրության արձագանքը, պետությունների, տարբեր երկրների..., ամեն ինչ որոշվում է մարտի դաշտում: Նա, ով հույսը դնում է, թե օտարը կգա կօգնի՝ դատապարտված է: Թուրքիայի երևալը բացահայտ խոսում է նրա մասին, որ խոսքը ոչ միայն պատերազմում պարտություն կրել-չկրելուն է վերաբերում, այլ, այո, խոսքը վերաբերում է հնարավոր ցեղասպանությանը: Դրա համար մենք մեր մարտը պետք է տանենք վճռական՝ հաղթենք, որից հետո կտեսնենք՝ ինչ հարգանքով կվերաբերվեն միջազգային կազմակերպությունները»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հարցին՝ մարտի դաշտի՞ց է կախված, թե դիվանագիտական հարթակում ինչպիսին կինի հաջողությունը, պատասխանեց, որ դիվանագետները միշտ պիտի գործեն, բայց հաղթանակը շատ մեծ հնարավորություն է տալիս դիվանագետին: Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին, քանի որ կրակոցներ են եղել նաև ՀՀ տարածքում, Շ. Քոչարյանն ասաց. «Այդ կրակոցները դեռևս ագրեսիա չեն: Եթե եղավ հարձակում Հայաստանի վրա, այո՛, նախ մենք ինքներս պետք է դիմենք ՄԱԿ-ին, ապա ՀԱՊԿ-ին»,- նկատեց ԱԳ փոխնախարարը՝ հավելելով, որ բոլոր այն քայլերը, որոնք այս պահի համար անհրաժեշտ են, արվում են: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
