Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Սերժ Սարգսյանը հեշտ գնաց, որովհետև մեզ նոր չեն պատին դեմ տվել». Ստյոպա Սաֆարյան

«Սերժ Սարգսյանը հեշտ գնաց, որովհետև մեզ նոր չեն պատին դեմ տվել». Ստյոպա Սաֆարյան
757
Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 01:00

«Հանրային խորհրդի» նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրել է. «Աշխարհը թողեց, որ կոնֆլիկտի հայկական ու ադրբեջանական կողմերը հասնեն այստեղ, որտեղ պատ է։ Վերանալով ազգային պատկանելությունիցս, ատելությունիցս, վրեժի ցասումից, լսում են Ալիևին թեʹ այս օրերին, թեʹ սեպտեմբերի 27-ից առաջ․ դուռը շրխկացրեց առաջին հերթին Մինսկի խմբի վրա, որ էլ ձեր տասնամյակների իմիտացիաներին չեմ մասնակցելու, խախտեց բանակցային էթիկայի բոլոր նորմերը, ինչը նշանակում էր, որ էլ բանակցելու բան չունի, ու դժվար չէր հասկանալ, որ մատը տանում է դեպի ձգանը․․․ Պատերազմից հետո էլ հիշեցնում է՝ ինձ բոլորով խոստացել եք, որ հետ եք վերադարձնելու «իմ հողերը», տվեք, եթե չեք տալիս՝ լռեք, ես դա անում եմ։ Ու աշխարհը, Մինկսի խումբը նաև դրա համար չի պատասխանում նրա այս զառանցանք թվացող մտքերին, որովհետև ասել են դա․․․ Ցավոք, այդ ասելուն մենք էլ ենք միացել տասնամյակներով․․․ Ու ամեն ինչ ջարդվեց այսօրվա վրա․․․ Ու քննարկում ենք՝ բանակցությունները պետք էր շարունակել հին կետից, ոչ թե նոր․․․ Ո՞ր հին կետից․․․ Այն կետից, երբ ինքը, ինչպես Սերժ Սարգսյանը «Ինդիփենդընթ»-ին ասաց, համոզված է, որ Ալիևը երբեք չի համաձայնելու Արցախի կարգավիճակին, եթե համանախագահները չճնշե՞ն․․․ Իսկ համանախագահները չեն ճնշել ու չեն ճնշում․․․ Ասել են՝ տարածքները .միջազգայնորեն» քոնն են․․․ Ու Ալիևը հենց այդ թղթերն է ձեռքին ծածանում վերջին տարիներին․․․․ Եթե Փաշինյանն ասում է՝ այսօր է Ալիևն ասում, որ կամ կապտուլյացիա, կամ ոչինչ, ես կասեմ՝ 2016-ին արդեն զգուշացնում էր․․․․ Ու 2018-ին էլ ես հասկացել եմ, թե ինչու Սերժ Սարգսյանը հեշտ գնաց, որովհետև մեզ նոր չեն պատին դեմ տվել․․․ Ու հենց դրա համար ծափահարել եմ, որ հեշտ գնաց, անգամ գնահատել, որովհետև այս պատերազմում առնվազն կատարյալ լեգիտիմությամբ առաջնորդ էր պետք․․․ Որովհետև վերջին շանսն էր խաղաքարտերը նորից բաժանելու, ինչպես Իլհամին «միջնորդները» թույլ տվեցին զրոյացնել հոր արածները ու սկսել նոր կետից, նոր ֆորմուլայով․․․ Իսկ դա անառարկելի փաստ է․․․․ Ամռանն էր, որ պատիս մի հեղինակավոր միջազգային զեկույց դրեցի, որը վերաբերում էր աշխարհում խաղաղության ինդեքսին, մեր ռեգիոնում ոչ միայն ռեգիոնալ մակարդակով, այլ՝ երկրի ներսում կայունությանը/խաղաղությանը․․․ Հայաստանի ջանքերը ռեգիոնալ խաղաղության ամրապնդման հարցում բարձր էին գնահատվել, ու նկատել էին, որ այդքանով հանդերձ Հայաստանը լուրջ սպառազինվում է․․․ Ադրբեջանն էլ տեսնում ու այժմ Ալիևը անկեղծորեն պոռթկում է՝ վերաբնակեցում, այդ թվում սիրահայերով, լիբանանահայերով, այլընտրանքային ճանապարհների կառուցում, նոր բնակավայրերի կառուցում բյուջեով, աշխարհազոր ու այսպես շարունակ․․․ Ալիևի վերջին ելույթներից մեկում այս ամենը կա․․․․ Տավուշը Ալիևին ցույց տվեց, որ պետք է շտապի․․․․ Այլապես ուշ կլինի․․․ ու դա Ալիևի բարձրաստիճան բանագնացները հենց Տավուշյան էսկալացիայի օրերին Անկարայում բացատրեցին Էրդողանին ու պայմանավորվեցին․․․․ Հիմա ասում են՝ բանակցությունները շարունակվեին ու հին կետից․․․․ Հին կետի մասին ասացի, թե դա ինչ էր․․․ Իսկ ոչինչ, որ Ալիևի ուզած ու պահանջած բանակցությունները չկան հենց 2016-ից, եթե չասեմ անգամ դրանից առաջ․․․․ Հետևաբար, ո՞րն է հին կետը ու շարունակել ի՞նչը․․․ Այն ինչ կա՞ր․․․․ այն, ինչ պահանջում էր Ալի՞ևը․․․
Ու հիմա չեմ զարմանում, որ թողել են, որպեսզի կամ էս կողմ, կամ էն կողմ լուծվի հարցը։ Մի գրամ չեմ կասկածում՝ եթե աշխարհի հզորներն այդքան վախենային այս պատերազմից, հենց առաջին օրից կգնային անգամ Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ կոշտ սանկցիաների, որովհետև նրանք պարզ հայտարարել են, թե ինչ են անում․․․․
Ու այսօր պատային վիճակ է երկու կողմի համար էլ՝ երկու կողմն էլ թվում է, թե կանգ առնել չեն կարող․․․ Ալիևը զոհասեղանին է դրել ամեն ինչ, անգամ՝ իր աթոռը, միայն թե շոշափելի արդյունք դնի իր հանրության սեղանին։ Մենք էլ չենք կարող այս վիճակը թողնել, որովհետև այն որևէ կերպ չի երաշխավորում Արցախի ու Հայաստանի հետագա գոյությունը․․․
Որևէ բանակցության /իսկ դա անպայման լինելու է/ ելքը որոշելու է ուժեղ կողմը, ով դիմանա՝ վշտին, սգին, կորստին, ժամանակին, ցրտին ու շոգին։ Հաղթելու է կամքը, ճկունը, հեռատեսը։ Ու բոլորս ենք ուզում ու հավատում, որ այդ կողմը դատապարտված ենք մենք լինելու։
Գրելու շատ-շատ բան կա, բայց այս պահին միայն մի բանի մասին է պետք մտածել ու գործել՝ ՀԱՂԹԵԼՈՒ»: