Որքա՞ն գրավ է պատրաստ վճարել Գագիկ Ծառուկյանը. «Ժողովուրդ»
![]() 353 Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 08:30 «Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար փաստաբանական խումբն առաջարկելու է 100 միլիոն դրամ: Մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ այս ժամանակահատվածում ուսումնասիրվում է այն ֆինանսական շարժերը, որն իրականացրել է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող ընկերությունը, ինչպես նաև նրանց հիմնադրամը: Գագիկ Ծառուկյանի թիմը կարծիք է հայտնել, որ գրավի չափը բավականին մեծ է: Հիշեցնենք, որ դեռևս սեպտեմբերի 25-ին դատարանը որոշեց կալանավորել Գագիկ Ծառուկյանին: Վերջինս մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ, ինչպես նաև հարկեր թաքցնելու մեջ, սակայն Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում։ Այսօր դատական նիստի օրն է, և եթե այն կրկին չհետաձգվի, ապա պարզ կլինի՝ Գագիկ Ծառուկյանը ազատ կարձակվի, թե կմնա կալանքի տակ։ Ամենայն հավանականությամբ, նա գրավի դիմաց ազատ կարձակվի։ Հիշեցնենք նաև, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ պաշտպանական կողմից դատարանը հավելյալ փաստաթղթեր էր պահանջել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
