Կյանքից հեռացել է ՀՊՏՀ պրոֆեսոր, ամբիոնի վարիչ Վարդան Սարգսյանը
![]() 369 Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 11:15 Մահացել է ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Ալբերտի Սարգսյանը: Նա ամբիոնը ղեկավարում էր 2011 թվականից: ՀՊՏՀ-ում զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ: 2006-2011թթ. Վարդան Սարգսյանը ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորն էր: Գիտնական-հետազոտողի հետաքրքրության շրջանակում էին տեղեկատվական տեխնոլոգիաները, ցանցային տնտեսությունը, տնտեսության մաթեմատիկական մոդելավորումը, ռեսուրսների օպտիմալ կառավարումը: Ամերիկյան տնտեսագետների միության անդամ էր, հեղինակ է 7 տասնյակից ավելի գիտական հրապարակումների, այդ թվում՝ մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ և գիտական հոդվածներ: Հետազոտել է ՀՀ ցանցային տնտեսությունը, տեխնոլոգիական ներուժի զարգացման խնդիրները, գնահատել է գիտության և կրթության ազդեցությունը ՀՀ ՀՆԱ աճի տեմպի վրա, ՀՀ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները և տնտեսական ինֆորմատիկայի ու տեղեկատվական համակարգերի այլ ասպեկտներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
