«Դիվերսիոն խմբերի ներթափանցումները փոքր բնակավայրեր, այս պահին էլ շարունակվում են». Ա. Հովհաննիսյան
![]() 1104 Հինգշաբթի, 22 հոկտեմբերի, 2020 թ., 22:25 «Ողջ օրվա ընթացքում հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները ողջ արցախյան երկայնքով: Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ կենտրոնական և հարավային ուղղությունը: Դիվերսիոն գործողություներ են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ, այդ օջախային մարտերը, որոնք իրենցից ներկայացնում են, ըստ էության, տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և ճանապարհային հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,- այսօրվա ճեպազրույցում ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում՝ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Հարավում, տարբեր կետերի, տարբեր օջախների հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել՝ ինչպես դեպի արևմուտք, այնպես էլ դեպի հյուսիս և հյուսիս-արևմուտք: Բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում՝ դուրս են շպրտվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ, այդ թվում՝ զրահատեխնիկայի կորուստներ»,- շարունակեց Ա. Հովհաննիսյանը: Ըստ նրա, հիմնական գործողություններն ընթանում են հրետանային համազարկերի, հրետանային միջոցների, նվազագույն հետևակի կիրառմամբ. «Որոշ հատվածներում կիրառվել է նաև օդային հարձակողական միջոցներ, մասնավորապես, դասական մարտավարական օդուժ»,- ասաց Հովհաննիսյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
