Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Շատ պրիմիտիվ, բայց շատ կարևոր կանոն». Արսեն Բաբայան

«Շատ պրիմիտիվ, բայց շատ կարևոր կանոն». Արսեն Բաբայան
495
Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 04:10

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ պրիմիտիվ, բայց շատ կարևոր կանոն
Մարտական հերթապահության մեկնող Հարգելի կամավորականներ, պատերազմը խաղուպար չէ, այն ունի հստակ կանոններ և հմտություններ, առանց որոնց պահպանման մեծ վտանգի տակ կդնեք ձեր կյանքը և հայրենիքի անվտանգությունը:
Դրանցից ամենապրիմիտիվը ճիշտ համազգեստն է: Մարտական հերթապահության կարելի է մեկնել բացառապես հայկական զինվորական համազգեստով: Ցանկացած միագույն կանաչ համազգեստանման հագուստ, որը գուցե շատ մոդայիկ է ու գեղեցիկ (ես էլ ունեմ ու հաճախ հագնում եմ Երևանում) առաջին գծում անմիջապես դառնում է դիպուկահարի ամենահեշտ խոցման թիրախը:
Առանց անվտանգության նվազագույն կանոնների պահպանման և առանց ԶՈւ հատուկ հրահանգների չի կարելի զենք «ճարել» ու մարտի գնալ»: