«Այսօր մենք դրա գինն ենք վճարում». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «26 տարի ապրեցինք ստի, կեղծիքի, հիմարության և առավել հիմարացման, դեգրադացման և մտավոր հետընթացի և որ ամենասարսափելին է՝ ինքնախաբեության մեջ: Ատեցինք և հալածեցինք սթափեցման կոչեր անողներին, մոտալուտ վտանգի զանգեր խփողներին, վատը շտկելու, այն լավը դարձնելու համար բացասականի մասին բարձրաձայնողներին, հորինեցինք միֆեր և հավատացինք դրանց, առաջ չգնացինք, մեր հիմարությունը հանճարեղության տեղ ընդունեցինք և էլի ինքնախաբեցինք ու էլի ինքնախաբվեցինք:
Հիմա ունենք այն, ինչ ունենք: Ու ոչ ոք մեղավոր չէ դրանում բացի մեզանից: Հեշտ է մեղադրելը դաշնակցին, մրցակցին, ֆինանսիստին, ախոյանին և թշնամուն:
Անչափ դժվար է ընդունել սեփական մեղքն այն ամենի համար, որ չենք արել, այն ամենի համար, որ սխալ ենք արել, այն ամենի համար, որ չենք շտկել, այն ամենի համար, որ ավելի ենք վատացրել:
Ռազմի դաշտում առյուծ, իսկ դրանից դուրս նապաստակի պես իրեն պահող և մտածող հասարակությունն արժանի չէ այն ազգին, որն ինքը ներկայացնում է, որի մշակութային բազան ինքը ժառանգել է, որի պատիվն ինքը պետք է վեր պահեր: Հասարակությունը դավաճանել է սեփական ազգին, սեփական ժողովրդին, սեփական ժառանգությանը:
Եվ այսօր մենք դրա գինն ենք վճարում: Վճարում ենք ոչ միայն որպես հասարակություն, այլ՝ որպես ժողովուրդ և որ ամենասարսափելին է՝ որպես ազգ և պետություն:
Եվ դեռ ավելի ենք վճարելու քանի դեռ չենք սթափվել, չենք թոթափել մեր խոր ու մարտնչող տգիտությունը, ռազմի դաշտից ու թիկունքից դուրս մեր անինքնասեր մտածողությունն ու վարքը: Քանի դեռ չենք վերափոխել ինքներս մեզ, քաղաքացիական կյանքում, որտեղ են վարվում ամենամեծ և ամենաերկար պատերազմները: Քանի դեռ չենք դարձել անվեհեր, խելացի և նախաձեռնող, անհանդուրժող՝ գավառական տխմարության, կործանիչ կռապաշտության, փայլփլուն ապակիներով կաշառամոլության և միայն լավն ասելու ու լավը լսելու, ինքներս մեզ քաղցրհունչ և քացրատես բայց սպանիչ հաշիշով արբեցնելու մեր մոլուցքների նկատմամբ:
Կսթափվե՞նք երբևէ: Կանե՞նք իրական, խորքային, անդառնալի, պատմական նշանակության հեղափոխություն մեր մտքերում, մեր հոգեբանությունում, մեր որակներում ու մեր կյանքում, թե՞ կմնանք նույնը՝ առավել գլորվելով այն նեղ կածանով, որ մեզ միշտ դեպի ներքև է միայն տարել:
Ուզում եմ հավատալ, որ կանենք: Բայց սթափության և իրատեսության ձայնը հուշում է, որ չենք անի: Չենք անի, որովհետև միևնույն է նախընտրում ենք քաղցր կեղծիքը՝ դառը ճշմարտությունից, թմրեցնող ինքնախաբեությունը՝ սթափեցնող և ուսուցանող իրականությունից:
Ու ամեն բան կշարունակվի այնպես, ինչպես եղել է: Վատատեսություն չկա: Կա իրականություն: Եվ՝ իրատեսություն:
Մեզ ոչ ոք չի անիծել: Մեզ անեծքի ենք դատապարտել հենց մենք: Եվ թող անիծված լինի՛ մեր հիմարությունը»:

Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալված
2522:06
«Եվրոխորհուրդի զեկույցից հատվածներ Հայաստանում ընտրությունների մասին». Նարեկ Կարապետյան
3921:36
Պլանային ջրանջատում Շիրակի մարզում սեպտեմբերի 29-ին
4521:24
«Փաշինյանի կառավարած Հայաստանն այլևս ժողովրդավարության բաստիոն չի». Նարեկ Կարապետյանն ու Արա Վարդևանյանը ուղերձ են հրապարակել (տեսանյութ)
4921:12
«Աշխարհի հնագույն ազգային եկեղեցին՝ ՀԱԵ-ն, բախվում է սպառնալիքի ոչ թե արտաքին հակառակորդից, այլ պետությունից». ԵԽԽՎ պատգամավոր (տեսանյութ)
6520:42
«Ընդդիմությունը ԵԽԽՎ զեկույցից գոհ լինելու հիմնավոր պատճառներ չունի». Արփինե Հովհաննիսյան
7620:30
Թրամփը երեքշաբթի օրը կհանդիպի ԱԲ ընկերությունների գործադիր տնօրենների հետ
13420:18
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը Ալբերտ Հովհաննիսյանի հուշապատկերի վերաբերյալ հայտարարություն է տարածել
8319:54