«Կգա ժամանակը, երբ մենք ավելի հանգիստ կլսենք ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ, Գերմանիայի կամ որևէ այլ երկրի նախագահի». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վստահ եմ՝ կգա ժամանակը, երբ մենք որպես հանրություն ավելի հանգիստ կլսենք ՌԴ, Ֆրանսիայի, ԱՄՆ, Գերմանիայի կամ որևէ այլ երկրի նախագահի, կլսենք ոչ թե փրկչի կամ թշնամու կանխավարկածով, այլ որպես քաղաքական տեղեկատվություն: Իսկ հիմա, ով ինչ ուզում է ասի՝ լսելով Պուտինին մի մասը ոգևորվելու է և ծափ է տալու, մյուս մասը ոգևորվողներին և ծափ տվողներին դաս է տալու, մեկ այլ մաս դաս է տալու թե՛ ոգևորվողներին ու ծափ տվողներին, թե՛ նրանց դաս տվողներին: Հիմա չարժե երկար-բարակ խոսել էս ամենի պատճառների մասին: Ընդհանուրն էն է, որ մենք այդուհանդերձ դեռևս պետական և քաղաքական գիտակցությամբ ձևավորված հանրություն չենք: Նաև դրա համար եմ տարբեր առիթով նշել, որ պատերազմական վիճակում համախմբվելու և մի ճակատ-թիկունք մի բռունցք դառնալու հուզիչ և ոգևորիչ հատկանիշն այդուհանդերձ կենսունակության և մրցունակության առանցքային ցուցիչ չէ, եթե մենք արմատապես հակառակ վիճակում ենք հայտնվում, այսպես ասած, խաղաղության ռեժիմում համակեցության հարցում միմյանց հետ պայմանավորվելու գործում: Բայց մենք կգանք դրան, ի վերջո, ու կսկսենք միմյանց էլ հանգիստ լսել: Դրանից է սկսելու ամենակարևորը»:

«Եթե մարդը, անկախ ազգությունից, ապրում և աշխատում է մեր երկրում, ինչո՞ւ չպետք է ՀՀ քաղաքացիություն ստանա»․ Թաթուլ Հակոբյան
4403:06
«Երեք հրատապ քայլ՝ Հայաստանի միջազգային դիրքերն ամրապնդելու համար»․ Արա Պապյան
5702:06
«Որևէ մեկի նվիրած գիրքը պետք չէ գրկել, պետք է կարդալ և քաղաքական հետևություններ անել»․ Հակոբ Բադալյան (տեսանյութ)
7301:06
«ԱՄՆ-ն TRIPP-ը դիտարկում է որպես աշխարհառազմավարական ռիսկերի նվազեցման կարևոր գործիք»․ Էմի Քարլոն
12400:42
«Ինքնությունը պահպանելու համար հայը պետք է պայքարի ՀՀ-ի և Ադրբեջանի կառավարությունների դեմ միաժամանակ»․ Իշխան Սաղաթելյան
7800:12
«ՀՀ-ի օգտին լրտեսություն անելու մեղադրանքով դատապարտված ադրբեջանցի ակտիվիստն ինքնասպանության փորձ է արել»․ Տաթևիկ Հայրապետյան
72Երեկ, 23:54
Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը
69Երեկ, 23:48
Անգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիր
71Երեկ, 23:36