«Արցախը Հայաստան է». Ալյասկայի հայերը բողոքի ակցիա են անցկացրել
![]() 388 Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2020 թ., 19:00 Միացյալ նահանգների ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում հայկական համայնքը ցույց է կազմակերպել։ Չնայած համայնքի ներկայացուցիչների թիվը փոքր է, սակայն բոլորը ներկա են եղել բողոքի ակցիային։ Հայերն իրենց աջակցությունն են հայտնել Արցախին և Հայաստանին, դատապարտել ադրբեջանա-թուրքական ագրեսիան։ «Չնայած նրան, որ Ալյասկան Ամերիկայի ամենամեծ նահանգն է, այստեղ մոտավորապես 80 հայ կա, և վստահ չէինք, որ բոլորը կմիանան մեզ, բայց ցույցի ժամանակ այնքան մարդ էր հավաքվել, որ մենք ապշած էինք։ Մեզ հետ էին նաև հույները, ռուսներն, ուկրաինացիները և քրդերը»,- պատմում է Ալյասկայի ցույցի կազմակերպիչներից Եվա Շարփը։ Արցախի դրոշներով ու պաստառներով հայերն Ալյասկայի բնակիչներին պատմել են, թե իրականում ինչ է կատարվում Արցախում։ Ցույցի կազմակերպիչներից Կարինե Վարդանյանի ամուսինը պատերազմի առաջին օրը մեկնել է Հայաստան.- «Երբ ամուսինս լսեց, որ Հայաստանում վիճակը լավ չէ, ասաց, որ լավ ժամանակ Հայաստանը վայելել է, հիմա էլ այս դժվար պահին պետք է գնա ու հայ ժողովրդի կողքին լինի»։ Սփյուռքում ապրող հայի համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր աջակցություն ժամանակին տեղ հասնի, կազմակերպվել է նաև հանգանակություն և հավաքված գումարը նվիրաբերվել է Հայաստան համահայկական հիմնադրամին։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
