Խաղաղապահի դեր կարող է կատարել միայն չեզոք պետությունը․ «Հայաստանի Հանրապետություն»
![]() 515 Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 08:20 «Դժվար չէ կռահելը, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղապահների կազմում տեսնել Թուրքիային: Այս գաղափարը պատերազմի հենց սկզբից առաջ են տարել Արցախի հանդեպ ագրեսիա իրականացրած երկու պետություն: Սակայն այստեղ կան առարկայական խանգարող հանգամանքներ: Թուրքիան ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում ունի և ուղղակիորեն ներգրավված է ռազմական գործողություններում: Այս փաստը բավարար է, որպեսզի վերջինիս ներկայությունն ընդունելի չլինի Հայաստանի համար: Այդ մասին ակնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում: Վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների վերաբերյալ չեն համընկնում Հայաստանի պատկերացումների հետ: «Եթե պետք է խոսել փոխզիջումների մասին, ապա այստեղ նույնպես փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ»,- նշել է ՀՀ վաչապետը: Վերջինս նաև ակնարկել է, որ պետք է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս երկրների կարծիքը և որ խաղաղապահները պետք է կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե ապակայունացնեն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
