«Աշխարհաքաղաքականությունը ֆուտբոլային խաղ չէ». Հ. Բադալյան
![]() 431 Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 15:00 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գնահատականները, թե Միացյալ նահանգները կամ ՆԱՏՕ-ն էստեղ Թուրքիայի միջոցով դուրս են մղում իրենց հակառակորդ Ռուսաստանին և ինչու պետք է կանգնեցնեն և այլն, մի քիչ պարզունակ են: Աշխարհաքաղաքականությունը, էն էլ՝ այսօրվա, ֆուտբոլային խաղ չէ կամ ֆուտբոլային մրցաշար չէ, որտեղ հստակ են թիմերը, գույները, մրցավարները, գնդակը և դարպասները: Հիմա 2020 թվականն է, ոչ թե՝ 1945: Հարցը գնահատման և պատկերացումների դաշտում է, ու խնդիր է առաջացել Թրամփի պատկերացումների հետևանքով, հատկապես՝ Բոլթոնի հեռանալուց հետո: Որովհետև մինչ այդ, Միացյալ նահանգները Կովկասում երբեք չի դիտարկել Թուրքիայով Ռուսաստանը դուրս մղելու տարբերակ կամ այլ կերպ ասած՝ չի առաջնորդվել «клин клином вышибают» ռուսական մոտեցումով: Բոլթոնից հետո Կովկասում ԱՄՆ ռազմավարական խաղը կտրվել է և վերածվել բինզես խաղի: Եթե Հայաստանի արտգործնախարարին հաջողվել է վերականգնման ուղղությամբ արդյունավետ երկխոսություն ունենալ Վաշինգթոնում, դա, իսկապես, լավ է: Նշաններ կան»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
