Մերօրյա հերոսներ. ՊԲ-ն պարգևատրել է մեկ տասնյակից ավելի զինծառայողների
![]() 1335 Շաբաթ, 24 հոկտեմբերի, 2020 թ., 16:10 Պաշտպանության բանակը գրում է. «Հմուտ ու կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ փոխգնդապետ Ալեքսեյ Կամոյի Դավթյանը կարողացել է մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամական ուժերին և հրետանու հասցեական կրակով նպաստել վերջինիս առաջխաղացման փորձերը կանխելուն: Ներկայացված է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի: Այս մասին հայտնում է պաշտպանության բանակը։ «Մարտական անչափ բարդ իրավիճակում, թշնամական մեկական տանկ խոցելու համար, «Արիության համար» մեդալներով կպարգևատրվեն կրտսեր սերժանտ Ռոման Վոլոդյայի Հակոբջանյանը, սերժանտ Հենրիկ Դավիթի Թորոսյանը, ավագ լեյտենանտ Կարեն Վիտալիի Սահակյանը: Նույն կարգի խրախուսանքի են ներկայացվել նաև շարքայիններ Զոհրաբ Սպարտակի Հովհաննիսյանն ու Էդգար Արտեմի Մամիկոնյանը, կրտսեր սերժանտ Արման Գնելի Պառավյանը՝ ներդաշնակ ու համարձակ գործողությունների շնորհիվ թշնամու տանկը շարքից հանելու համար: Հրետանային մարտկոց ու կայանքներ խոցելու համար էլ մայոր Արտակ Յուրիի Դադամյանը, կապիտան Զորի Արմիկի Բադունցը, ավագ լեյտենանտ Սասուն Դավիթի Ասրյանը, կապիտան Գևորգ Սերգեյի Պողոսյանը, կապիտան Կամո Սլավիկի Պետրոսյանն ու ավագ լեյտենանտ Գասպար Ռազմիկի Օհանյանը կպարգևատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով: Տղաները շարունակում են նշաձողային նոր բարձունքներ սահմանել մարտական ամենաբարդ իրավիճակներում և օր-օրի հարստացնել մեր հերոսամարտի տարեգրության էջերը: Փառք նորօրյա մեր հերոսներին»։ |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
