«Հայաստանում թասիբն էդքան չի եռում». Նիկոլ Փաշինյանը դիմեց հայ կանանց
![]() 1260 Երկուշաբթի, 26 հոկտեմբերի, 2020 թ., 20:30 «Ադրբեջանը հիմա զարմանում է՝ էսքան աշխարհից զենք ենք բերում, աշխարհի զենքը թափում ենք Արցախի գլխին, տարբեր երկրների հատուկջոկատայիններով, էս ո՞նց է, որ մինչև հիմա չեն հանձնվում: Մենք պետք է ասենք, որ չենք հանձնվելու, բայց դա պետք է լինի ոչ միայն ֆեյսբուքյան լայքի աջակցության խոսքեր, այլ ՀՀ-ում չպետք է լինի բժիշկ, որը պատրաստ լինի թեկուզի իր ամենահարազատին, իր որդուն տալ կեղծ տեղեկանք, որ նա կորոնավիրուսով հիվանդ է, և չպետք է լինի մարդ, որ այդ տեղեկանքը վերցնի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով հերթական ձախողված հրադադարի մասին, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով հայ կանանց․ «Էսօր մեր երկրում պիտի թասիբը եռար, Հայաստանն ու սփյուռքը պիտի թասիբի կաթսա լինեին։ Սփյուռքի թասիբն էսօր եռում է, գլուխ եմ խոնարհում, Հայաստանում թասիբն էդքան չի եռում, ես կարծում եմ, որ այստեղ մեծ դեր ունեն մեր կանայք։ Մեր կանայք պիտի մեր տղամարդկանց ասեն, որ այս իրավիճակում որևէ երկմտություն որևէ մեկի կողմից չի ներվելու։ Կանայք ոչ թե պիտի պայքարից, հաստատակամությունից հետ պահեն իրենց որդիներին, ամուսիններին, եղբայրներին, այլ ընդհակառակը, պիտի թասիբը եռա»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով․ «Հայ ժողովուրդն իր արձագանքով պետք է ցույց տա, որ չէ՛, կապիտուլյացիա չի լինելու, կոտրվել չի լինելու, հանձնվել չի լինելու»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
