Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ

Մարտակերտում կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ
854
Երեքշաբթի, 27 հոկտեմբերի, 2020 թ., 01:15

Արցախի Մարտակերտ քաղաքում Ադրբեջանի զինված ուժերի հարվածի հետևանքով կա քաղաքացիական առնվազն 1 զոհ և վիրավորներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Կա քաղաքացիական առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր»,- ասաց Բեգլարյանը:

Մարտակերտի մեր գործընկեր Լուսինե Զաքարյանը փոխանցեց, որ այժմ քաղաքում անջատված է էլեկտրականությունը, քաղաքին հարվածներ են հասցրել մոտ 3 ժամ առաջ: