«Եթե նման որոշում կա, ասեք՝ իմանանք»․ Մարուքյանը՝ «Իմ քայլին»
![]() 421 Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 10:50 Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԱԺ նիստը տեղի չունեցավ՝ քվորում չլինելու պատճառով։ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց՝ արդյոք «Իմ քայլում» նման որոշում կա՞, որ չգան, քվորում չլինի և Կառավարության հետ այսօրվա հարցուպատասխանը տեղի չունենա։ «Եթե նման որոշում կա, ասեք՝ իմանանք, բայց ես կարծում եմ, որ ռազմական դրությունից զատ բավականին հարցեր կան, որոնք գաղտնիք չեն պարունակում։ Օրինակ՝ պետությունը հայտարարել է, որ 90 հազար փախստական ունենք, կորոնավիրուսի ծանր պայմաններում ենք գտնվում, տնտեսության հետ կապված հարցեր ունենք։ Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Կառավարությունը գա հարցուպատասխանին»,- ասաց Մարուքյանը։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ի պատասխան Մարուքյանին, ասաց, որ Կառավարության բոլոր անդամներն այս օրերին գերծանրաբեռնված են։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
