Ադրբեջանը օգտագործում է նաև թուրքական #Kargu մահապարտ ԱԹՍ-եր. Razm.info

Հոկտեմբերի 28-ին թուրքական Diavn-i Harp «Թելեգրամ»-ալիքում հրապարակվել է, ամենայն հավանականությամբ, հենց Ադրբեջանում արված թուրքական արտադրության մահապարտ KARGU 4-պտուտականի (կվադրոկոպտեր) ԱԹՍ-ների լուսանկարներ: Այս մասին հայտնում է Razm.info մասնագիտացված կայքը:
Լուսանկարում պատկերված բեռնատար ավտոմեքենայի դռան վրա ադրբեջանական դրոշ է երևում։
Kargu մահապարտ ԱԹՍ-ներն առաջին անգամ ցուցադրվել են 2017 թ. մայիսին, իսկ նույն տարվա դեկտեմբերին ուսումնական նպատակներով տրվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին։ Սարքի վրա տեղադրված է լազերային հեռաչափ: Թռիչքի մաքսիմալ հեռավորությունը 5 կմ է, տևողությունը՝ մոտ 15–30 րոպե, առավելագույն արագությունը՝ 72 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 2.8 կմ, իսկ մարտական գործողության առաստաղը՝ 500մ։
Այս ԱԹՍ-ները կարող են աշխատել ինչպես առանձին, այնպես էլ մի քանի հատով իրար հետ միաժամանակ՝ կազմելով մահապարտ ԱԹՍ-ների պարս: Դեռևս այս տարվա հուլիսին կար տեղեկություն Թուրքիայից այս ԱԹՍ-ների արտահանման մասին, սակայան կոնկրետ երկիր չէր նշվում:
Ավելի վաղ՝ 2019թ. ապրիլին Թուրքիայում անցկացված ռազմարդյունաբերական IDEF-2019 ցուցահանդեսի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել էր նաև Kargu ԱԹՍ-ների տաղավար:
Ավելին՝ ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի ՊՆ հրապարակած տեսանյութերից մեկում երևացել էր ադրբեջանական կողմից արձակած մահապարտ օբյեկտի պայթյունի կադրեր։ Կա հավանականություն, որ դա Kargu-ի մարտական կիրառման օրինակ է։

«Փաշինյանը չի նկատում պատերազմի իրական նախապատրաստությունն Ադրբեջանում»․ Մանե Թանդիլյան
5501:06
«Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց
5300:12
«Արյունլվա են արել «քաղաքական բլոգեր» Արամ Ավետիսյանին»․ Արեգ Սավգուլյան (լուսանկար)
236Երեկ, 23:54
«Իրեն չեն հրավիրելու, իրեն կանչելու են Բաքու՝ հրահանգով»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
53Երեկ, 23:48
«Իսրայելը դուրս կբերի զորքերը Լիբանանից»․ Նաիմ Քասեմ
90Երեկ, 23:35
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
54Երեկ, 23:12
ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ կհրավիրի՝ կապված Ուկրաինային ՌԴ-ի հասցրած զանգվածային հարվածների հետ
117Երեկ, 23:10
«Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, մեր երկիրը գնալու է դեպի թուրքական անդունդը»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
53Երեկ, 23:06