«Կրեկերի վիդեոյից 30 րոպե հետո մեզ վրա հարձակվեցին». զինծառայող Գեորգի Մելքոնյան
![]() 606 Չորեքշաբթի, 28 հոկտեմբերի, 2020 թ., 21:40 Առաջնագծում հրթիռակոծության տակ կրեկեր ուտող զինծառայող Գեորգի Մելքոնյանը կարճ ժամանակում գրավեց համացանցի հայակական ողջ տիրույթը: «Ինձ ուրախացնող փաստն էս կրեկերներն են, մեկ էլ՝ հագիս սպառծիվկեն»,- ասում էր զինծառայողը և ախորժակով ուտում կրեկերները: Այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նա մանրամասներ է ներկայացրել հայտնի տեսանյութից: «Վիդեոն նկարելուց առաջ մտածում էի, որ պիտի ծնողներիս ցույց տամ, ուզում էի ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է: Պետք է երևար, որ մեր մարտական ոգին բարձր է, ու մենք չենք վախենում ամեն տիպի կրակոցներից»,- ասել է նա: Զինծառայողը հայտնել է, որ տեսանյութը նկարել է պատերազմի 16-րդ օրը և հենց այդ օրն էլ՝ վիրավորվել. «Բարձրացա դիտարկում անելու ու իրենց կողմից ինչ-որ ձայն լսվեց, ուզում էի հասկանալ՝ ինչ են ասում, ինչ-որ մեկը ռուսերենով գոռաց՝ «наступаем» ու կրակոցը հաջորդեց, կպավ ինձ: Ինձ դիպուկահարն է կրակել: Կրեկերի վիդեոյից 30 րոպե հետո մեզ վրա հարձակվեցին»,- պատմել է Գեորգի Մելքոնյանը: Մանրամասները՝ տեսանյութում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
