«Հույս ունեմ, որ Հայաստանն այդ գործիքն օգտագործելու է»․ Տարոն Սիմոնյան
![]() 433 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 12:00 «Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում և քաղաքացիական բնակչության թիրախավորումը նույնպես պայմանավորված է հայատյացությամբ, ամբողջ Արցախի տարածքում էթնիկ զտումներով։ Հիմա դա տեղափոխվում է միջազգային հարթակներ»,- այսօրվա ճեպազրույցում հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ վկայակոչելով Ֆրանսիայի հակահայկական ցույցերը, որոնք, ըստ պատգամավորի, հենց դրանց դրսևորումն են։ «Դրա դեմ կա պայքարելու իրավական լծակ՝ խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ կոնվենցիա, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ որևէ խտրական վերաբերմունքից՝ պայմանավորված ռասսայական, էթնիկական ծագմամբ։ Այդ կոնվենցիայի շրջանակներում կա Ադրբեջանի դեմ դատավարական գործընթաց սկսելու հնարավորություն։ Ադրբեջանն այդ կոնվենցիայով ընդունել է արդարադատության միջազգային դատարանի իրավազորությունը, և մենք իրավասություն ունենք այդ գործընթացը սկսելու։ Ես հույս ունեմ, որ ՀՀ-ն այդ գործիքն օգտագործելու է և Ադրբեջանի դեմ դատական հայց է սկսելու հենց հայատյացությամբ պայմանավորված այս ամեն ինչը կազմակերպելու բնագավառում»,- հավելեց նա։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
