«Առաջնագծում սա շատերն արդեն կարդացել են». պատերազմի մասնակցի նամակը
![]() 326 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 16:40 ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սենց նամակ եմ ստացել ճակատում կռվող մեկից, որը որոշեցի իր թույլտվությամբ հրապարակել: Գիտեմ, որ առաջնագծում սա շատերն արդեն կարդացել են: Բաց նամակ հային Ի՞նչ անել։ Կռվել: Աֆղանստանի պատերազմի հարյուրավոր ժամեր վիդեոներ կան: Աֆղանցին կռվել է ժամանակի ամենահզոր բանակի դեմ: Որը կռվել է էն ժամանակվա գերժամանակակից զենքերով: Աֆղանցին չի ասել՝ հրետանին թող ավելի տոչնի խփի, որ կռիվ տամ: Որովհետև աֆղանցին հրետանի չի ունեցել: Ունեցել է՝ ավտոմատ ու կամք: Ադրբեջանն ու Թուրքիան չեն կարող ավելի հզոր լինել, քան Սովետը, կամ Ամերիկան, որոնք երկուսն էլ պարտվեցին մեկը Աֆղանստանին, մյուսը՝ Վիետնամին: Հա, կասեք՝ Վիետնամը Սովետի աջակցությունն ուներ, Աֆղանստանն էլ՝ Ամերիկայի: Նրանք ոչ թե աջակցություն ունեին, դրա համար կռվեցին, այլ կռվեցին, դրա համար աջակցություն ունեցան: Էսօր Հայաստանն ու Արցախն էնքան զենք ունեն, որ երբեք չեն ունեցել: Ատոմային ռումբ, ճիշտ ա, չունենք: Բայրաքթար, ճիշտ ա չունենք: Ինչպես աֆղանցին, ՄԻԳ ու ՍՈՒ չունեին: Բայց մեռնելով էլ լինի՝ հողը պիտի պահենք: Մեր ինժեներները մեռնելով էլ լինի, պիտի հակաբայրաքթարը գտնեն ու մեր կործանարար զենքը ստեղծեն: Ու կստեղծեն: Ու քանի չեն ստեղծել՝ եղանով էլ լինի, հողը պիտի պահենք: Արթնացրու քո միջի գազանին ու դաժան եղիր առաջինը ինքդ քո նկատմամբ: Մինչև ինքդ քեզ չսպանես, թշնամուն չես կարա սպանես: Կռվիր այնպես, ասես մեռել ես վաղուց: Ու կհաղթես, տարբերակ չունես՝ ու կհաղթես»: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
