«Ժնևում հանդիպման փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով». ԱԳՆ խոսնակ
![]() 423 Հինգշաբթի, 29 հոկտեմբերի, 2020 թ., 22:55 «Այս պահին, երբ տեղի է ունենում այս ճեպազրույցը, տեղի է ունենում Արտաքին գործերի նախարարի հանդիպումը Իրանի Արտաքին գործերի նախարարի տեղակալի՝ Սեյիդ Աբաս Արաղչիի հետ»,- այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ հանդիպման մասին լրացուցիչ տեղեկություն կարող է տրամադրել հանդիպման ավարտից հետո։ Հարցին՝ թե ինչո՞ւ է հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսված՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումը հետաձգվել, Աննա Նաղդալյանն ասաց․ «Հանդիպման փոփոխությունը պայմանավորված էր իրավիճակային և լոգիստիկ հանգամանքներով։ Ինչ վերաբերում է օրակարգին, ապա մենք բազմիցս ենք նշել, որ Հայաստանի համար առաջնայինը կրակի դադարեցումն է, համաձայն այն պայմանավորվածությունների, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին։ Մեզ համար առաջնայինը կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն է և դրա ամրապնդումը համապատասխան վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման միջոցով, և հենց այդ օրակարգի շուրջ ենք մենք մեկնում Ժնև»։ Աննա Նաղդալյանը նշեց, որ հոկտեմբերի 30-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով մեկնելու է Ժնև, որտեղ հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
